Խոսքն ու միտքը մարդու նկարագիրն են: Գռեհիկ, անպարկեշտ բառապաշարը գալիս է մարդու էությունից, ինչպես որ գարշահոտն է տարածվում այնտեղից, որտեղ աղբն է լցված: Եվ մի ակնկալեք, որ եթե ապականությունը ծածկեք մետաքսե սավանով, քստմնելին կանցնի:
Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար...